Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Դեֆոլտն է մոտենում, իսկ Նիկոլը կլոունություն է անում

Դեֆոլտն է մոտենում, իսկ Նիկոլը կլոունություն է անում
18.06.2026 | 16:07

Նիկոլ-կեղծարարի ճեպազրույցները դարձել են ֆանտաստիկայի իմ սիրելի ժանրը: Ոչ լեգիտիմի պեչատը ճակատին հավերժ դաջած մեր Վովի տղեն պարզապես ֆանտաստիկ մուտիտներ ու կռուտիտներ է մոգոնում, որպեսզի արդարացնի, լղոզի, ցրի և աղավաղի ընտրությունները կեղծելու և վերահաս դեֆոլտի թեման: Մեկ ասուլիսում վրա-վրա նենց բաներ ա բստրում, նենց փառահեղ էշություններ ա դուրս տալիս, որ չգիտես էլ, թե որը նշես:

Ժողովուրդ ջան, ինքը սա պատահական չի անում, ինքը սա էլ է շարունակելու, պետք եղած դեպքում՝ մերկ էլ է գալու ասուլիսին, միայն թե չասի ձեզ այն, ինչ պետք է ասի իրականում:

Ոչինչ, մենք ձեզ ասում ենք ու ամեն օր ասելու ենք. փող շատ մի ծախսեք, անհարկի ծախսեր մի արեք, իսկ եթե ձև ունեք՝ հավ-ճագար առեք, վաղը, երբ փուչիկը գմփա, գոնե սոված չեք մնա հենց առաջին մի շաբաթում: Դեֆոլտն է մոտենում, դեֆոլտն է մոտենում, իսկ Նիկոլը կլոունություն է անում:

Հ.Գ. Մի հատ լավ լուր կա, այնուամենայնիվ. էլ օրը 3 անգամ լափելու մարաթոններին նայելու կարիք չկա:

Կոնստանտին Տեր-Նակալյան

Դիտվել է՝ 3671

Մեկնաբանություններ